Լյուկա Էրնանդեսը վերսկսել է մարզումները

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկա Էրնանդեսը վերսկսել է մարզումները, հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Էրնանդեսը աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել 2022 թվականի Աշխարհի առաջնությունում: Ֆուտբոլիստը նոյեմբերից չի խաղացել «Բավարիայի» կազմում:

Ակումբային մակարդակում 2022/23 մրցաշրջանում Էրնանդեսը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։