Դիեգո Սիմեոնե. «Մենք աջակցության կարիք ունենք»

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա Լիգայի 28-րդ տուրի խաղում «Ռայո Վալեկանոյին» (2:1) հաղթելուց հետո գնահատել է թիմի՝ առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցնելու շանսերը։

«Ես մտածում եմ միայն «Ալմերիայի» դեմ առաջիկա խաղի մասին։ Բայց նախ Թուրքիայում ընկերական հանդիպում ենք ունենալու՝ շատերին օգնելու համար (երկրաշարժից հետո)։

Մենք աջակցության կարիք ունենք: Կպայքարենք մինչեւ վերջ իսկ ճակատագիրը կորոշի, թե ինչին  ենք մենք արժանի, ինչին՝ ոչ։ »,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։