Ռայան Գրավենբերխ. «Ես հույս ունեի, որ ավելի շատ կխաղամ «Բավարիայում»»

«Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը խոսել է մյունխենյան ակումբում ստացած խաղաժամանակի մասին։

20-ամյա հոլանդացին ասել է, որ չի զղջում անցած ամառ «Այաքսից» «Բավարիա» տեղափոխվելու համար՝ չնայած Գերմանիայում ունեցած դժվարություններին:

«Ես հույս ունեի, որ ավելի շատ կխաղամ «Բավարիայում». Ես տխուր եմ, բայց կարծում եմ որ այսպիսի փորձառությունների շնորհիվ ես միայն ավելի լավ կդառնամ»,- Գրավենբերխի խոսքերն է մեջբերում Ajax Show Time-ը։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: