Կարիմ Բենզեման մտադիր է սեփական ակադեմիա բացել Սաուդյան Արաբիայում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է սեփական ակադեմիա բացել Սաուդյան Արաբիայում։ հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ սա այս երկրի ակումբներից մեկի հետ առաջարկվող բազմամիլիոնանոց պայմանագրի պայմաններից մեկն է։

Ընթացիկ մրցաշրջանի ավարտին ֆրանսիացին կարող է դառնալ ազատ գործակալ։