Ալեքս Բաենան ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել Ֆեդերիկո Վալվերդեի դեմ

«Վիլյառեալի» ֆուտբոլիստ  Ալեքս Բաենան ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի դեմ։ Այս մասին հայտնում է «Վիլյառեալի» մամուլի ծառայությունը։

Լա Լիգայի 28-րդ տուրի թիմերի խաղից հետո, որում «Ռեալը» պարտվեց 1:2 հաշվով, Վալվերդեն ավտոկայանատեղիում սպասել  Բաենային և հարվածել նրա դեմքին, երբ նա շարժվում էր դեպի ակումբային ավտոբուսը։

Տեղեկություն կա, որ Ալեքս Բաենան ծաղրել է Ֆեդերիկո Վալվերդեին, ինչի արդյունքում ֆուտբոլիստը կորցրել է ինքնատիրապետումը: