Բրահիմ Դիասի ապագայի հարցում հստակություն կա

«Միլանի» ղեկավարությունը կողմնորոշվել է կիսապաշտպան Բրահիմ Դիասի ապագայի հարցում, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»։

Լրագրող Նիկոլա Շիրայի խոսքով՝ միլանցիները ցանկանում են պահել ֆուտբոլիստին, ուստի սկսել են բանակցությունները մադրիդյան ակումբի հետ։

«Միլանը» պատրաստ է տրանսֆերի համար վճարել 16 միլիոն եվրո։

Կիսապաշտպանն այս մրցաշրջանում իտալական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: