«Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի դարպասապահը չի պատրաստվում երկարաձգել «Բրենտֆորդի» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ակումբը նրա համար կպահանջի մոտ 40 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր 27-ամյա դարպասապահի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Թոթենհեմի» հետաքրքրության մասին։
Ֆուտբոլիստի տրանֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։