«Բարսելոնան» որոշում է կայացրել Ռաֆինյայի ապագայի հետ կապված

Բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասը չի հեռանա կատալոնական «Բարսելոնայից»։ Ինչպես հայտնում է ինսայդեր Խավի Միգելը, ակումբի ղեկավարությունը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի դիտարկի ֆուտբոլիստի վաճառքը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռաֆինյան հայտնվել է այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր կարող են հեռանալ թիմից 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո։ 26-ամյա բրազիլացին կատալոնական գրանդի շարքերը համալրել է 2022 թվականի ամռանը։ Նրան գնել են «Լիդսից» 58 միլիոն եվրոյով։

Ռաֆինյայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: