«Չելսին» 100 մլն․ եվրո է պատրաստվում վճարել խորվաթ ֆուտբոլիստի դիմաց

Խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը, ում իրավունքները պատկանում են «Լայպցիգին», կարող է տեղափոխվել ԱՊԼ։

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:

Անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է 100 մլն եվրո հատկացնել ֆուտբոլիստի գնման համար։ Սա հենց այն նվազագույն գումարն է, որի դիմաց գերմանական ակումբը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից։

Նշենք, որ ֆուտբոլիստին ցանկանում են նաև ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը»։