«Լիոնի» մարզական տնօրեն․ «Լիոնել Մեսսին պետք է վերադառնա «Բարսելոնա»»

«Լիոնի» մարզական տնօրեն Ժունինյո Պերնամբուկանոն ցանկանում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վերադառնա «Բարսելոնա»: Բրազիլացին չի ցանկանա արգենտինացուն տեսնել Սաուդյան Արաբիայում:

«Լիոնել Մեսսիի վերադարձը «Բարսելոնա» ավելի լավ տեսք կունենա, քան նրա տեղափոխությունը Սաուդյան Արաբիա՝ Կրիշտիանու Ռոնալդուի հետ դիմակայելու համար:

Սաուդյան Արաբիայի առաջնության նկատմամբ ունեցած ամենայն հարգանքով՝ Մեսսիի համար լավագույն տարբերակը «Բարսելոնա» վերադառնալն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ժունինյոն։