«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արձագանքել է Անտոնիո Կասսանոյի խոսքերին.
«Կասսանոն խաղացել է «Ռոմայում», «Ինտերում» և «Ռեալում», բայց Մադրիդում նրա բաճկոնն ավելի շատ են հիշում, քան իրեն, «Ռոմայի» հետ նա առանց խաղալու հաղթեց Սուպերգավաթը, իսկ «Ինտերում» նույնիսկ Լոմբարդիայի գավաթը չհաղթեց: Նա խնդիրներ ունի ինձ հետ, իսկ ես նրա հետ չունեմ»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Sports-ը։
Նշենք, որ իտալացի նախկին հարձակվողը բազմիցս կոշտ արտահայտություններով է արտահայտվել պորտուգալացի մասնագետի և այն ֆուտբոլի դեմ, որը «Ռոման» ցուցադրում է Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ։