Վիտոր Ռոկեի հայրը հանդիպել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ

«Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեի հայրը հանդիպել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ, հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի համաձայն՝ հայրը ղեկավարությանը ասել է, որ իր որդին կմերժի եվրոպական այլ ակումբների առաջարկները՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար։

Նշենք, որ Վիտոր Ռոկեի հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկո Պարանաենսեի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը: