«Բարսելոնան» դեռ հույս ունի ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, ով ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ում:
Ինչպես հայտնում է Sport.es-ը, ակումբը մտադիր է 35-ամյա ֆուտբոլիստին մեկ տարվա պայմանագիր առաջարկել։
«Բարսելոնան» կարծում է, որ այդ գործարքը տնտեսապես ձեռնտու կլինի թիմի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» մտադիր է Մեսսիին առաջարկ անել ապրիլի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում։