«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը լրջորեն կպայքարի «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատիի տրանսֆերի համար։
Ինչպես հաղորդում է Sport-ը, «կարմիր սատանաները» ցանկանում են ձեռք բերել 20-ամյա վինգերին:
Ֆատին, չնայած ակումբում առկա բոլոր խնդիրներին, ցանկանում է մնալ «Բարսելոնայում»:
Այնուամենայնիվ, ակումբը կարող է ստիպված լինել վաճառել երիտասարդ տաղանդին շահավետ գնով, որպեսզի կարողանա հաղթահարել ֆինանսական խնդիրները:
Անսուն Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։