«Մանչեսթեր Յունայթեդն» կփորձի գնել «Բարսելոնայի» կիսապաշտպանի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը լրջորեն կպայքարի «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատիի տրանսֆերի համար։

Ինչպես հաղորդում է Sport-ը, «կարմիր սատանաները» ցանկանում են ձեռք բերել 20-ամյա վինգերին:

Ֆատին, չնայած ակումբում առկա բոլոր խնդիրներին, ցանկանում է մնալ «Բարսելոնայում»:

Այնուամենայնիվ, ակումբը կարող է ստիպված լինել վաճառել երիտասարդ տաղանդին շահավետ գնով, որպեսզի կարողանա հաղթահարել ֆինանսական խնդիրները:

Անսուն Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։