Ֆաբինյո. ««Լիվերպուլը» դեռևս մեծ թիմ է, որի նպատակն է հայտնվել Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն խոսել է 2022/2023 մրցաշրջանի ավարտին Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելու իր թիմի հնարավորությունների մասին։

«Լիվերպուլը» դեռևս մեծ թիմ է, որի նպատակն է հայտնվել Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում: Մենք ցանկանում ենք հասնել դրան, բայց դրա համար պետք է հաղթել։ Կարևոր չէ, թե որ մրցակիցը կհանդիպի մեզ, մենք պետք է դուրս գանք և հաղթենք։ Սա մեր հիմնական խնդիրն է»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում մերսիսայդյան ակումբի մամուլի ծառայությունը։