Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում վիճել է «Բարսելոնայի» հարձակվող Ֆերրան Տորեսի հետ, հայտնում է MD-ն։
85-րդ րոպեին խաղադաշտում կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ժամանակ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին ասել է՝ «Լռիր, դու սարսափելի վիճակում ես»։
Նշենք, որ այդ խաղում Մադրիդի «Ռեալը» ջախջախեց մրցակցին՝ 4:0 հաշիվ և դուրս եկավ եզրափակիչ։