Ուսման Դեմբելեի առողջական վիճակի մասին տեղեկություն կա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև երեք ամիս։

Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ի իսպանական հրատարակությունը։

Նշենք, որ նախնական կանխատեսումների համաձայն՝ Դեմբելեն պետք է բաց թողներ վեց շաբաթ, սակայն ապաքինման շրջանը կարող է հետաձգվել։

Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել փետրվարին, բայց դեռ չի կարողացել խաղադաշտ վերադառնալ, թեև սպասելիքները շատ ավելի դրական էին։

Ընթացիկ մրցաշրջանում Ուսմանը դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: