Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի ծառայություններով, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
26-ամյա իսպանացին Թոմաս Տուխելի թիմի շորթ ցուցակում է՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացման համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» Սեբալյոսին կառաջարկի չորս տարվա պայմանագիր՝ բարելավված պայմաններով։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։