«Միլանը» տուգանք կվճարի Լիսաբոնի «Սպորտինգին»

«Միլանը» նոր պայմանագիր է կնքել հարձակվող Ռաֆայել Լեուի հետ, Twitter-ի իր էջում հայտնել է լրագրող Մատեո Մորետոն։

Միլանյան ակումբը պատրաստ է նաև 19 միլիոն եվրո տուգանք վճարել Լիսաբոնի Սպորտինգին այն բանի համար, որ պորտուգալացին 2018 թվականին միակողմանի խզել է պայմանագիրն ակումբի հետ։

23-ամյա Լեուն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: