«Լայպցիգի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը հայտնել է, որ ակումբը ծրագրում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեի հետ։
Մենք ցանկանում ենք երկարաձգել պայմանագիրը Մարկոյի հետ, դա ակնհայտ է»,-Էբերլի խոսքերն է մեջբերում ZDF-ը։
46-ամյա գերմանացին անցած տարվա սեպտեմբերին գլխավորել է «Լայպցիգը»՝ փոխարինելով Դոմենիկո Տեդեսկոյին։
Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ 26 տուրից հետո թիմը 45 միավորով Բունդեսլիգայում 5-րդն է։