Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը վերադարձել է ընդհանուր խումբ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Քրիստիանը վնասվածք էր ստացել հունվարի 28-ին կայացած «Ռեդինգի» դեմ խաղում:
Ընթացիկ մրցաշրջանում Քրիստիան Էրիկսենը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 2 գոլի և 9 ասիստի հեղինակ: