Ժոաու Կանսելուն հայտնել է, թե ով է իր ֆուտբոլային կուռքը

«Բավարիայի» պաշտպան Ժոաու Կանսելուն պատմել է, թե ով է իր ֆուտբոլային կուռքը:

«Իմ ամենամեծ կուռքը ֆուտբոլային դաշտում Ռոնալդինյոն է: Ինձ համար նա բոլոր ֆուտբոլիստներից ամենատաղանդավորն էր։ Ես չեմ տեսել Դիեգո Մարադոնայի և Պելեի խաղը, չեմ տեսել Մարկո վան Բաստենին Յոհան Կրոյֆի հետ։

Ռոնալդինյոյի դյուրինությունը, անսահման երջանկությունը, խելքն ու քաջությունը, խաղադաշտում կախարդանքը և այն զվարճանքը, որ նա մատուցում էր հանդիսատեսին, դա եզակի էր: Այդ իսկ պատճառով իմ հերոսը Ռոնալդինյոն է»,- Կանսելուի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։