«Չելսիի» նախկին կիսապաշտպան Իզի Բրաունը հայտարարել է կարիերան ավարտելու մասին.
«Ես իսկապես չգիտեմ, թե որտեղից սկսել, չնայած միշտ մտածում էի, որ մի օր պետք է գրեմ սա: Ուղղակի չէի մտածում, որ այս օրն այդքան շուտ կգա», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Նշենք, որ 26-ամյա անգլիացին ստիպված է եղել դադարեցնել պրոֆեսիոնալ մրցելույթները վնասվածքների պատճառով, որոնցից նա տառապել է այս ողջ ընթացքում։