Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի գործակալ Ջեֆրի Լեմերտը բանակցություններ է վարել «Բարսելոնայի» և «Բավարիայի» հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբը ֆավորիտ է հոլանդացուն ձեռք բերելու հարցում՝ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված կատալոնացիների խնդիրների պատճառով:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը նույնպես բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի հետ։
Այս մրցաշրջանում 22-ամյա պաշտպանը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 26 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։