«Լիվերպուլին» մեղադրանք է առաջադրվել

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան գործ է հարուցել «Լիվերպուլի» դեմ՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի հանդիպման մրցավար Սայմոն Հուպերի նկատմամբ ֆուտբոլիստների ոչ պատշաճ պահվածքի պատճառով։

«Լիվերպուլին» մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիպման 34-րդ րոպեին ակումբի ֆուտբոլիստները շրջապատել են մրցավարին։

«Լիվերպուլը» չկարողացավ ապահովել, որ իր ֆուտբոլիստները ենթարկվեն կարգապահության և կամ վատ պահվածքի: Ակումբը պետք է պատասխան տա մինչև չորեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ը»,- ասվում է ՖԱ-ի հայտարարության մեջ։