Լոնդոնի «Արսենալը» թոփ տրանսֆեր է նախապատրաստում

«Արսենալը» 2023 թվականի ամռանը կարող է ձեռք բերել կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին, ով «Լացիոյում» խաղում է մոտ 8 տարի։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, լոնդոնյան ակումբը մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ կանի ֆուտբոլիստին։

Տրանսֆերը կարող է արժենալ 40-ից 60 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 37 խաղ՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը «Լացիոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։