Հայաստանի գավաթ. «Շիրակը» հաղթեց «Փյունիկին» և դուրս եկավ եզրափակիչ (VIDEO)

Գյումրիի քաղաքային ստադիոնում քիչ առաջ ավարտվեց Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումը: Միմյանց հետ մրցեցին «Շիրակն» ու «Փյունիկը»: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Ընդորում, երևանյան ակումբը հաշիվւը հավասարեցրեց հիմնական ժամանակին ավելացված 15-րդ րոպեին:

Կողմերի միջև համառ և սկզբունքային պայքարի արդյունքում հաղթողին հնարավոր եղավ պարզել միայն 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ, որտեղ հաջողակ գտնվեցին գյումրեցիները:

Այսպիսով՝ «Շիրակը» եզրափակիչում կմրցի «Ուրարտու» – «Գանձասար» զույգի հաղթողի հետ:

Հայաստանի գավաթ.

«Շիրակ» – «Փյունիկ»՝ 1:1 (1:0, 11 մետրանոցներով՝ 5-3)

1:0 Դոնալդ Կոդիա (11)

1:1 Ժունինյո (90+15)