Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի հետաձգված խաղում «Լիվերպուլը» ոչ-ոքի է խաղացել «Չելսիի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով։
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը Պրեմիեր Լիգայի իր մրցաշրջանում կատարել է 85 սեյվ։ Սա բրազիլացի դարպասապահի լավագույն ցուցանիշն է անգլիական ակումբ տեղափոխվելուց հետո։
Ալիսոնը ԱՊԼ-ում սեյվերի նախորդ ռեկորդը սահմանել է 2020/21 մրցաշրջանում։