«Բարսելոնայի» հարձակվողը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ»:

Ինչպես հայտնում է El Nacional-ը, ֆուտբոլիստը առաջարկներ է ստացել ՊՍԺից, «ՄանչեսթերՅունայթեդից», «Չելսիից» և «Լիվերպուլից»: Նշվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը ավելի շատ գրավում է «Լիվերպուլ» տեղափոխվելու գաղափարը, որը հաջորդ մրցաշրջանում լուրջ վերափոխում է ծրագրում:

Այս մրցաշրջանում Դեմբելեն Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: