Իսպանացի մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է գլխավորել Պրեմիեր Լիգայի ակումբը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 52-ամյա մասնագետը պատրաստ է ընդունել միայն երկարաժամկետ նախագիծ՝ հստակ պլան/գաղափարով։ Նա ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ մարզչական աշխատանքի։
Նշենք, որ Էնրիկեի վերջին աշխատանքն Իսպանիայի հավաքականն էր, որը նա լքեց անցյալ տարվա դեկտեմբերին։ Մինչ այդ մասնագետը գլխավորել է «Բարսելոնան», «Սելտան» և«Ռոման»: