«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2027 թվականը, հայտնում է The Athletic-ը։
27-ամյա անգլիացու գործող համաձայնագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Շոուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2014 թվականից։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։