Հայտնի է Ֆերլան Մենդիի վնասվածքի լրջության աստիճանը

Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Ֆերլան Մենդին վնասվածքի պատճառով բաց կթողնի սպասվածից մի փոքր ավելի շատ։ Լրագրող Մարիո Կորտեյանայի խոսքով՝ պաշտպանը 6 շաբաթ չի խաղա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ սպասվում էր, որ Մենդին վնասվածքի պատճառով մեկ ամիս բաց կթողնի։ Սակայն վնասն ավելի լուրջ է քան ակնկալվում էր։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ կլինի հաջորդ ամառ վաճառել Մենդիին: Ակումբի ղեկավարությունը, իբր, գոհ չէ ֆուտբոլիստի խաղից և վարքագծից: