Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել «Չելսին»

Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել «Չելսին»:

Ինչպես հայտնում է BBC-ն, Լոնդոնյան ակումբի ղեկավարությունն այժմ բանակցություններ է վարում գերմանացի մասնագետի հետ։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։

Նշենք, որ ակումբի ղեկավարությունը ժամեր առաջ հեռացրել էր գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին: