Հենրիխ Մխիթարյան. «Ես ինձ մեղավոր եմ զգում»

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Ա Սերիայում «Ֆիորենտինայից» կրած պարտությանը (0:1).

«Մեզ չեն հերիքում գոլերը: Մենք արդեն երեք խաղում չենք հաղթել։

Ես ինձ մեղավոր եմ զգում, որ բաց թողեցի իմ հնարավորությունը: Մենք պետք է շտկենք իրավիճակը»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։

«Ինտերը» պարտվել է Իտալիայի առաջնությունում իր վերջին երեք հանդիպումներում՝  «Յուվենտուսին» (0:1) և «Սպեցիային» (1:2) և «Ֆիորենտինային»