Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ ցանկանում էր հեռանալ «Չելսիից»։
««Չելսին» ինձ համար ընտանիքի պես էր։ Հիմա ես շատ երջանիկ եմ այստեղ՝ «Բավարիայում»: Ես լավ հարաբերություններ ունեի «Չելսիի» ղեկավարության հետ, դեռ շատ ընկերներ ունեմ «Չելսիում», սա չի փոխվի»,- Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ 49-ամյա մասնագետը գլխավորել է «Չելսին» 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի սեպտեմբերը։ Նրա գլխավորությամբ լոնդոնցիները դարձել են Չեմպիոնների Լիգայի 2020/21 մրցաշրջանի հաղթող։