Աշխարհի 2018 թվականի առաջնությունն անցկացվեց Ռուսաստանում: 1/8-րդ եզրափակիչ փուլի կենտրանական խաղում միմյանց հետ մրցեցին չեմպիոնի թեկնածու թիմերից երկուսը՝ Արգենտինան ու Ֆրանսիան: Խաղը կայացավ Կազանում:
Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը խփած մեկական գնդակով փոխանակվեցին: Նախ, խաղի հաշիվը բացեց Անտուան Գրիզմանը, ապա հաջողության հասավ Անխել Դի Մարիան: Ընդմիջումից անմիջապես հետո արդեն արգենտինացիները հաշվի առաջ անցան, սակայն վճռորոշ դարձան 57-ից 68-րդ րոպեները, երբ Դիդյե Դեշամի սաները 11 րոպեների ընթացքում մրցակցի դարպասը 3 անպատասխան գնդակ ուղարկեցին:
ՖՐԱՆՍԻԱ – ԱՐԳԵՆՏԻՆԱ` 4-3 (1-1)
1-0 Անտուան Գրիզման (13)
1-1 Անխել Դի Մարիան (41)
1-2 Գաբրիել ՄԵրկադո (48)
2-2 Բենժամեն Պավար (57)
3-2 Կիլիան Մբապպե (64)
4-2 Կիլիան Մբապպե (68)
4-3 Սերխիո Ագուերո (90)
Ներկայացնում ենք Ֆրանսիա – Արգենտինա 1/8-րդ եզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ.
⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️