«Չելսիի» ղեկավարությունը որոշել է վաճառել Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը

«Չելսիի» ղեկավարությանը զայրացրել են «Բարսելոնայի» շփումները լոնդոնցիների հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ, հաղորդում է AS-ը։

Գաբոնցի հարձակվողը Լա Լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) այցելել է «Բարսելոնայի» հանդերձարան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» դժգոհ է այն փաստից, որ կատալոնացիները բացահայտ շփվում են հարձակվողի հետ, ուստի նրանք որոշել են նրան վաճառել ցանկացած այլ ակումբի։

33-ամյա հարձակվողը «Բարսելոնայում» խաղացել է 2022 թվականի հունվարից սեպտեմբեր, երբ տեղափոխվեց «Չելսի»։

Այդ ժամանակից ի վեր Օբամեյանգը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: