Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպանը՝ գրանդ ակումբների թիրախում է

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Մանու Կոնեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

Նախկինում «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:

Լրագրող Ջոնաթան Ջոնսոնի խոսքով, հետաքրքրություն ցուցաբերում է նաև ՊՍԺ-ն:

Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։