«Լիվերպուլը» հետաքրքրված է «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի ծառայություններով: Այս մասին հայտնում է FourFourTwo-ն։
«Կարմիրները» պատրաստ են ավելի քան 60 միլիոն ֆունտ վճարել 26-ամյա կորեացու համար, ասել է աղբյուրը:
Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Կորեացի պաշտպանը «Նապոլիին» միացել է 2022 թվականի ամռանը։
Ա Սերիայում նա անցկացրել է 26 խաղ՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։