Այմերիկ Լապորտը, գուցե տեղափոխվի լոնդոնյան ակումբ

Լոնդոնի «Թոթենհեմը» նոր կենտրոնական պաշտպան է փնտրում. Ինչպես հաղորդում է Football Transfers-ը՝ վկայակոչելով լրագրող Սթիվ Քեյին, լոնդոնյան ակումբը հետևում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան  Այմերիկ Լապորտի խաղին:

Նշվում է, որ եթե Լապորտի տրանսֆերը ձախողվի, ապա «Թոթենհեմը» կապ կհաստատի «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսի հետ:

Այմերիկ Լապորտը գարնան վերջին կդառնա 29 տարեկան։ Հեղինակավոր transfermarkt պորտալի փորձագետները պաշտպանին գնահատում են 30 մլն եվրո։