Անսու Ֆատին ներողություն է խնդրել թիմակիցներից

«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին ստիպված է եղել ներողություն խնդրել թիմակիցներից՝ լրատվամիջոցներում հոր կատարած մեկնաբանությունների համար:

Ֆատի ավագն իր հիասթափությունն է հայտնել կատալոնական ակումբում որդուն հատկացված քիչ խաղաժամանակի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է ESPN-ը, 20-ամյա ֆուտբոլիստն հանդերձարանում ասել է, որ Ֆատի ավագի հայտարարությունները չեն արտացոլում իր տեսակետը։

Ֆատին, ով մինչև վերջերս համարվում էր «Բարսայի» գլխավոր տաղանդը, «Բարսելոնայի» կազմում Չավիի գլխավորությամբ 38 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Դրանցից 27-ում նա դուրս է եկել փոխարինման։