ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատումների գնալ «Բարսելոնա» վերադառնալու համար, հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը փարիզեցիների հետ և ակտիվորեն բանակցում է «Բարսելոնայի» ղեկավարության հետ։
Նշենք, որ 35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։
Կատալոնական թիմի կազմում նա անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։
Այս մրցաշրջանում նա փարիզցիների կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։