«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին փորձերը կանի Հարի Քեյնին ձեռք բերելու համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է համաձայնության գալ «Թոթենհեմի» հետ՝ Հարի Քեյնին ձեռք բերելու համար, հայտնում է Daily Star-ը:

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիների ղեկավարությունը հարձակվողի համար կառաջարկի 80 միլիոն ֆունտ ստերլինգ։

29-ամյա անգլիացու պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Քեյնը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: