Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը հաստատել է, որ իրենք տեղյակ են համացանցում հայտնված լուսանկարների մասին, որոնցում երևում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն օգտագործում է իր հեռախոսը մեքենա վարելիս: Ոստիկանությունն այժմ հետաքննում է միջադեպը:
Մարտի 28-ին նորվեգացու լուսանկարները հրապարակել էր The Sun թերթը։ Եթե ամեն ինչ հաստատվի, ապա Էրլինգը ստիպված կլինի վճարել 200 ֆունտ տուգանք: