«Վալենսիայի» դարպասապահը՝ անգլիական գրանդի թիրախում

«Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին հայտնում է հեղինակավոր AS պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները վրացի ֆուտբոլիստին դիտարկում են որպես Դավիդ դե Խեայի փոխարինող:

Անձամբ դարպասապահը չի շտապում հեռանալ «Վալենսիայից», քանի որ երջանիկ է իսպանական ակումբում:

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։