«Թոթենհեմը» կապ է հաստատել Յուլիան Նագելսմանի հետ

«Թոթենհեմը» կապ է հաստատել «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ Անտոնիո Կոնտեի պաշտոնանկությունից հետո, հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» դիտարկում է նրա թեկնածությունը։ Գերմանացու ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և «Չելսին»: Ուստի նա չի շտապում որոշումներ կայացնել իր ապագայի վերաբերյալ։

Նագելսմանը «Բավարիան» գլխավորում է 2021 թվականի ամռանից։ Մարտի 24-ին ակումբը հայտարարեց նրա հեռացման մասին։ Մյունխենյան թիմը գլխավորել է «Չելսիի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը։