Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային թիրախ ունի

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Գոնսալո Ինասիոյին ձեռք բերելու տարբերակը: Այս մասին հայտնում է լրագրող Սանտի Աունան։

Ֆուտբոլիստը տրանսֆերային թիրախ է շատ թոփ ակումբների, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդի»: 21-ամյա պաշտպանը Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ երրորդ ամբողջական մրցաշրջանն է անցկացնում Պորտուգալիայի լիգայում և կարողացել է այդ ընթացքում լավ տպավորություն թողնել։

Այս մրցաշրջանում Գոնկալոն Պորտուգալիայի առաջնությունում երեք գոլային փոխանցում է կատարել։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: