Ֆլորիան Վիրցը կարիերան ԱՊԼ-ում շարունակելու տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատում Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տաղանդը, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Գվարդիոլան դիմել է ակումբի ղեկավարությանը որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել ֆուտբոլիստին, մասնագետը հիացած է ֆուտբոլիստի ցուցադրած խաղով։

Նշենք, որ Վիրցի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան»։