«Չելսին» հայտարարել է նախորդ մրցաշրջանի հսկայական կորուստների մասին

«Չելսիի» մամուլի ծառայությունը հրապարակել է նախորդ մրցաշրջանի ֆինանսական հաշվետվության ամփոփագիրը։

Բաց տվյալների հիման վրա հայտնի դարձավ, որ անցյալ տարի լոնդոնյան ակումբը մեծ կորուստներ է կրել՝ կապված «Չելսիի» նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ։

Ակումբի ընդհանուր կորուստը կազմել է 121,3 մլն ֆունտ: Այն ժամանակահատվածում, երբ Աբրամովիչը ղեկավարում էր ակումբը, և նրա նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվել, «Չելսիին» արգելել էին վաճառել խաղի տոմսեր, ապրանքներ և այլ պատվերներ միջոցառումների ժամանակ: Ակումբը նաև չկարողացավ պայմանագիր կնքել ֆուտբոլիստների և կոմերցիոն հովանավորությունների հետ, ինչը միասին հանգեցրեց արտասովոր ծախսերի և եկամուտների կորստի:

Չնայած ակումբի վրա դրված սահմանափակումներին, ընդհանուր շրջանառությունը 434,9 միլիոն ֆունտից աճել է մինչև 481,3 միլիոն ֆունտ:

Նշվում է նաև, որ չնայած այս տարի կրած կորուստին և պատժամիջոցների պատճառով գործառնական խնդիրներին, ակումբը շարունակում է պահպանել ՈւԵՖԱ-ի և Պրեմիեր Լիգայի ֆինանսական կանոնները: